Թբիլիսիում տեղացել Է առաջին ձյունը

12:18   22 Նոյեմբեր 2019    552

Անցած գիշեր այս աշնան առաջին ձյունն Է տեղացել Թբիլիսիի արվարձանում՝ Ծխնեթի, Կոջորի եւ Թաբախմելա ավաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թբիլսերվիս գրուպ» մունիցիպալ ընկերությունն աշխատում Է արտակարգ ռեժիմով՝ մաքրելով ճանապարհներն ու տեխնիկական շաղ տալով դրանց վրա:

Այսօր Վրաստանի մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը կլինի 5 աստիճան, սպասվում Է ձնախառն անձրեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները