16 անգամ թավայով հարվածել է իր գլխին՝ բանակից ազատվելու համար

12:27   22 Նոյեմբեր 2019    171

Նովովորոնեժ քաղաքի բնակիչը 16 անգամ թավայով հարվածել է իր գլխին՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչից հետո ստացած վնասվածքների պատճառով դիմել բժշկի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով Նովովորոնեժի քաղաքային դատարանին։

Նշվում է, որ 2018 թվականի մայիս ամսին, երբ երիտասարդը եղել է 18 տարեկան, բնակարան է վարձակալել և այնտեղ՝ ընկերների ներկայությամբ, թավայով «ծեծի է ենթարկել» իրեն, այնուհետև դիմել բժշկի։ Երիտասարդը թաքնվել է մինչև գարնանային զորակոչի ավարտը։

Նշվում է, որ վերջինս մասնակցել է 2-3 խմբակային կողոպուտի։ Նրա դրամական միջոցներն ապահովել է պապիկը, ով պարբերաբար գումար է փոխանցել նրան։

Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասով: Տղային դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման և պարտավորեցրել վճարել 30 հազար ռուբլի տուգանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նովովորոնեժ  


Վերնագիրի այլ պիտակները