Մեքսիկայի հարավում պայթյուն է տեղի ունեցել հացի փռում

12:32   22 Նոյեմբեր 2019    317

Մեքսիկայի հարավում Օախակա նահանգի Սան Մարտին Մեքսիկապամ շրջանում հինգշաբթի գազի ցիստեռնի պայթյունն ամբողջությամբ ավերել է հացի փուռը:

Մարմնական ծանր վնասվածքներ է ստացել առնվազն 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դեպքի վայրը շրջապատվել է, վիրավորներին հիվանդանոցներ եւ մոտակա բուժհաստատություններ են տեղափոխել»,- ասել է նա: Իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավել են 100 մարդու, այդ թվում՝ համայնքային եւ տարածքային ոստիկանության աշխատակիցներին:

Պայթյունի պատճառներն առայժմ չեն հրապարակվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները