ԱՄՆ-ում դպրոցի տարածքում 145 գերեզմանով գերեզմանոց է հայտնաբերվել

12:39   22 Նոյեմբեր 2019    231

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի King High School դպրոցի տարածքում 145 գերեզմանով գերեզմանոց է հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուսումնական հաստատության տարածքում հնարավոր գերեզմանների գոյությունը հնարավոր է եղել պարզել գեոռադարի միջոցով:

Վարկածներից մեկի համաձայն` նախկինում դպրոցի տարածքում թաղվել են տեղի աֆրոամերիկյան համայնքի ներկայացուցիչները: Վերջին հուղարկավորությունը տեղի է ունեցել 75 տարի առաջ:

Ենթադրվում է, որ այստեղ թաղված է 230 մարդ, որոնցից 70-ը՝ նորածիններ և երեխաներ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները