Զուգարանակոնքի՞ց է կախված մարտունակությունը․ Զախարովա

12:44   22 Նոյեմբեր 2019    258

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հեգնանքով խոսել է Կիևի այն պնդումների մասին, թե իբր Ռուսաստանը կալանավորված ուկրաինական նավերից «գողացել» է զուգարանակոնքերը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լայֆը։

«Ես մի բան չեմ հասկանում։ Որքանո՞վ է ուկրաինական ռազմանավերի մարտունակությունը կապված այնտեղ սանհանգույցի առկայության հետ»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Մոսկվան Կիևին է հանձնել «Կերչի նեղուցում» կալանավորված երեք ուկրաինական նավ, իսկ երկու օր անց նրանք ժամանել են Օչակով: Դրանից հետո ուկրաինական նավատորմը ռուսական կողմին մեղադրել է նավերից զուգարանակոնքերը գողանալու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները