Պուտինը շնորհակալություն է հայտնել հայտնի օդաչուին

12:50   22 Նոյեմբեր 2019    240

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել հայտնի А321 ինքնաթիռի հրամանատարին, ով կարողացել է արտակարգ վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լայֆը։

«Շնորհակալ եմ ձեզ ինքնաթիռի հմուտ կառավարման համար: Եթե ​​բոլորը կարողանային երկիրը կառավարել այնպես, ինչպես դուք ինքնաթիռը՝ լավ կլիներ»,-կատակել է պետության ղեկավարը:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին A321 ինքնաթիռը, որը Ժուկովսկից թռչել է Սիմֆերոպոլ, շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում։ Օդաչուի և անձնակազմի շնորհիվ փրկվել է 226 ուղևոր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները