Պոմպեոն խնդրել է իրանցիներին սոցցանցերի միջոցով տեսանյութեր ուղարկել ցույցերի մասին

12:56   22 Նոյեմբեր 2019    535

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի միջոցով պարսկերենով դիմել է իրանցի ցուցարարներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա խնդրել է, որ ցուցարարները սոցիալական կայքի միջոցով ցույցերից տեսանյութեր և լուսանկարներ ուղարկեն, որպեսզի հետո ԱՄՆ-ը կարողանա նոր պատժամիջացներ կիրառել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար:

Նման խնդրանքով Պոմպեոն դիմել է իրանցիներին նաև Telegram-ի միջոցով: Իրանում այժմ ինտերնետ հասանելիություն չկա, իշխանությունները խոստացել են վերականգնել այն շաբաթ օրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները