Վնասել են արդյոք ռուսները ուկրաինական նավերը․ պարզաբանում է ռուս ծովակալը

14:12   22 Նոյեմբեր 2019    290

Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար ծովակալ Վիկտոր Կրավչենկոն հայտարարել է, որ ուկրաինական կողմի հայտարարություններն այռ այն, որ ռուսական կողմը վնասել է ուկրաինական այն նավերը, որոնք մի տարի է գտնվել են ռուսական կողմի մոտ, հայտնի Կերչյան միջադեպից հետո, առարկայական չեն ու չեն կարող լուրջ ընդունվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Մասնավորապես նա ասել է․ «Ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը միտումնավոր կերպով վնասել է նավերը։ Նավերի կալանավորման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Լիովին հնարավոր է, որ այդ ժամանակ ինչ որ բաներ վնասվել են։

Հետո, նավերը մի տարի կանգնած են եղել, չեն սպասարկվել ու դա էլ նպաստել է վնասվածքների առաջացմանը»։ Ծովակալը նաեւ նկատել է, որ նավերը կառուցվել են ոչ ամբողջական կերպով ստանդարտները պահպանելով եւ լիովին զրահապատ չեն եղել, ինչը կրկին կարող էր նպաստել քայքայման պրոցեսներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները