Չինաստանում ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաք են հայտնաբերել

13:58   22 Նոյեմբեր 2019    291

Չինացի հնագետները հսկայական քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որը գոյություն է ունեցել ավելի քան 4000 տարի առաջ՝ ժամանակակից Չինաստանի տարածքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով չինական աղբյուրին, հնագույն բնակավայրը, որի մակերեսը կազմում է 1.38 հազար քառ. կմ, տեղակայված է եղել ներկայիս Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տարածքում:

«Հայտնաբերված քաղաքային պարիսպը ամենահինն է մեզ հայտնի պաշտպանական լիարժեք համալիրներից»,- նշել է Չինաստանի մշակութային հուշարձանների պահպանության ծառայության տնօրենը:

Նշվում է, որ հնագույն բնակավայրը բաժանված է եղել երկու մասի՝ ներքին և արտաքին քաղաքների: Բնակիչները դիտակետեր են կառուցել գլխավոր դարպասների շուրջ, ինչպես նաև խրամատներ են փորել հակառակորդի գրոհների ժամանակ կիրառելու համար:

Պեղումների ժամանակ հնագետները նաև բնակելի տներ, մառաններ և գերեզմաններ են հայտնաբերել: Հայտնագործությունը մեծ նշանակություն ունի ուշ նեոլիթյան դարաշրջանի մշակույթի ուսումնասիրման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները