Թրամփը ցանկանում է, որ իր պաշտոնանկության հարցը քննվի Սենատում և որպես վկա հանդես գան Բայդենները

13:14   22 Նոյեմբեր 2019    214

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունում է Սենատում իր պաշտոնանկության հարցի հնարավոր վերանայումը և սպասում է, որ հայր և որդի Բայդեններն ու հայցի հեղինակը հանդես կգան որպես վկա:

Գիդլիի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնանկության հարցի վերանայման համար որևէ հիմք չկա, սակայն եթե գործընթացին ընթացք տրվի, ապա նախագահը ցանկանում է, որ այն քննվի Սենատում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախագահը Թրամփը ցանկանում է ներգրավել այնպիսի վկաների, ինչպիսիք են հայցի հեղինակ Ադամ Շիֆը, Հանթեր Բայդենը, Ջո Բայդենը:

Նախագահն ասում է, որ եթե Ներկայացուցիչների պալատը շարունակի այս խարդախությունը, փորձի ամերիկյան ժողովրդին պարտադրել այս կեղծ անօրինական գործընթացը, ապա ինքը ցանկանում է գործընթացը շարունակել Սենատում»,- ասել է Գիդլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները