Բրիտանացի լեյբորիստները պահպանողականներից հետ մնալը կրճատել են մինչեւ 11 տոկոս. հարցում

16:40   26 Նոյեմբեր 2019    485

Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ խզումը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, կրճատվել Է մինչեւ 11 տոկոս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել Է Reuters գործակալությունը, որը հրապարակել Է Kantar ընկերության կողմից նոյեմբերի 21-25-ին անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները:

Անցած շաբաթ, որի ընթացքում բրիտանական բոլոր կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, ընտրողների թիվը, որոնք պատրաստ են քվեարկել պահպանողականների օգտին, նվազել Է մինչեւ 43 տոկոս, ինչը 2 տոկոսով պակաս Է անցյալ շաբաթ Kantar-ի ստացած արդյունքների համեմատությամբ: Լեյբորիստները՝ իրենց առաջնորդ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, վերելք են արձանագրել 5 տոկոսով՝ ստանալով հարցման մասնակիցների 32 տոկոսի աջակցությունը:

«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության օգտին պատրաստ Է քվեարկել հետազոտության մասնակիցների 14 տոկոսը, իսկ Brexit կուսակցության օգտին՝ 3 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները