Tesla-ն մաքրիչները կփոխարինի լազերային սարքով

22:28   30 Նոյեմբեր 2019    532

Tesla Motors նորարարական ընկերությունը ծրագրում է ավտոմեքենայի մաքրիչները փոխարինել լազերով, հայտնում է Electrek-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, ընկերությունը լազերային սարք է արտոնագրել, որը կփոխարինի ավտոմեքենայի մաքրիչներին: Հաղորդվում է, որ դրանք միանալու են ավտոմատ կերպով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դա հնարավոր կլինի սենսորների շնորհիվ, որոնք կճանաչեն ապակու մաքրությունը: Լազերային սարքը մաքրելու է ոչ միայն դիմապակին, այլ նաև կողային պատուհանների ապակիները և հետևի հայելիները:

Լազերային «մաքրիչների» աշխատանքի համար ոչ մի հեղուկ չի պահանջվի:Սակայն հայտնի չէ, թե ինչպես է լազերը գործելու ուժեղ անձրևի ժամանակ և որքան անվտանգ են դրանք վարորդի և ուղևորների տեսողության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները