Apple-ի գլխավոր դիզայները լքել է ընկերությունը

20:55   30 Նոյեմբեր 2019    614

Apple-ի գլխավոր դիզայներ, հանրահայտ Ջոնի Այվը լքել է ընկերությունը։

Նշվում է, որ Այվի անունը անհետացել է ընկերության ղեկավար կազմի ցուցակից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հունիսին ընկերությունը հայտարարել էր գլխավոր դիզայների առաջիկա հեռացման մասին։

Որոշ շշուկների համաձայն, Այվն Apple-ից հեռացել է վաղուց, երբ ընկերության տիեզերանավերի արտադրության նոր գրասենյակում սկսել է զբաղվել դիզայնով եւ նախագծմամբ։

Նշվում է, որ այսուհետ Apple-ի արտադրանքի դիզայնի համար պատասխանատվություն կկրի օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը։

Այվն Apple-ում սկսել է աշխատել 1992-ից, իսկ 1996-ին նա դարձել է ընկերության գլխավոր դիզայները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները