Վրաստանում նավթի արդյունահանման միջազգային հայտամրցույթ Է հայտարարվել

12:11   29 Նոյեմբեր 2019    577

Վրաստանում նավթի արդյունահանման բաց միջազգային հայտամրցույթ Է հայտարարված Սագարեջոյի (Կախեթի տարածաշրջան) եւ Գարդաբանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) շրջաններում:

Նավթի ու գազի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում Է 194,5 քառակուսի կիլոմետր տարածքի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսօրվա դրությամբ Վրաստանում 23 համաձայնագիր Է ձեւակերպված երկրի տարբեր տարածքներում նավթի արդյունահանման վերաբերյալ, իսկ նավթի վերամշակման թույլատրագիր Է տրված երեք ընկերության:

2018 թվականին Վրաստանում արդյունահանվել Է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 մլն խորանարդ մետր գազ:

Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում Է շուրջ 1,2 մլն տոննա նավթամթերք եւ շուրջ 2,5 մլրդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները