Ադրբեջանը հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին

10:08   30 Նոյեմբեր 2019    478

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն շահագրգռված է ռուսական զինամթերքի մատակարարման նոր պայմանագրի կնքմամբ, իսկ պայմանագրի մանրամասները կքննարկվեն պաշտպանության նախարարների կողմից: Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի մատակարարման արդեն իրականացված պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար:

«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Հատուկ ուզում եմ նշել համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Նրա խոսքերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նոյեմբերի 26-ին ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցության հարցը 2020 թվականին, որից հետո ասել է, որ պետք եղած դեպքում Ադրբեջանը նոր զինամթերք կգնի Ռուսաստանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան?  


Վերնագիրի այլ պիտակները