Նյու Յորքն արգելել է էլեկտրոնային սիգարետի բոլոր տեսակները

14:15   30 Նոյեմբեր 2019    406

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 26-ին հավանություն է տվել էլեկտրոնային սիգարետները և հեղուկ բուրավետ խառնուրդներն արգելող նախագծին, որոնցից աշխարհով մեկ մարդիկ են մահանում:

Արգելքի տակ չեն ընկել միայն «սովորական» ծխախոտերը, գրում է The New York Times պարբերականը:

«Նյու Յորքը վերջապես լուծում է տարիներ ձգվող առողջապահական ճգնաժամը, այն դեպքում, երբ նահանգներն ու տեղական ինքնակառավարման մարմինները երկրում անգործության են մատնված: Մենք վերջապես քայլեր ենք ձեռնարկում երիտասարդների թմրանյութերից կախվածությունը հաղթահարելու համար, որը մեծ մասամբ առաջանում է էլեկտրոնային սիգարետներից», – քաղաքային խորհրդի առողջապահական հարցերով կոմիտեի նախագահ Մարկ Լևինի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Նշվում է, որ օրինագիծը ստեղծվել է թոքերի հիվանդությունները կանխելու նպատակով, որի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 2100 մարդ է տուժել, իսկ 42-ը մահացել են: Այդ կապակցությամբ Թրամփի աշխատակազմը հայտարարել էր սեպտեմբերին բոլոր էլեկտրոնային արոմատիզացված սիգարետները արգելելու մասին, սակայն դաշնային պաշտոնյաները հրաժարվել են արգելքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆյուՅորք  


Վերնագիրի այլ պիտակները