Իրանը ծածկվել է թունավոր սմոգի ամպով

20:15   01 Դեկտեմբեր 2019    263

Իրանի մի շարք շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաքը, ծածկվել են ուժեղագույն սմոգով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օդի աղտոտումը հանգեցրել է մանկապարտեզների, դպրոցների և համալսարանների փակմանը երկրի հյուսիսում և կենտրոնում, չեղարկվել են սպորտային միջոցառումները: Շնչառական հիվանդություններ ունեցող տարեցներին և քաղաքացիներին խնդրվում է դուրս չգալ փողոց:

Թեհրանում տրանսպորտի երթևեկության հատուկ սխեմա է ներդրվել՝ ճանապարհներին մասնավոր ավտոմեքենաների քանակը սահմանափակելու համար, իսկ Թեհրանի արվարձաններում արգելվել է բեռնատարների երթևեկությունը: Կիրակի օրը դադարեցվել են հանքերի և օդի աղտոտմանը նպաստող այլ ձեռնարկությունների աշխատանքը:

Թեհրանում շաբաթ օրը օդում վտանգավոր մասնիկների միջին կոնցենտրացիան հասել է 146 միկրոմոգրամ/խորանարդ մետրի համար: ԱՀԿ-ի առաջարկած առավելագույն մակարդակը 50 է:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդը չի մաքրվի մինչև երկուշաբթի, մինչև ակնկալվող անձրևը:

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, վկայակոչելով առողջապահության նախարարության ներկայացուցչին, օդի աղտոտվածությունը Իրանի քաղաքներում տարեկան գրեթե 30.000 մարդու մահվան պատճառ է հանդիսանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները