Հրաձգություն Նոր Օրլեանում. վիրավորվել է 10 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

20:28   01 Դեկտեմբեր 2019    208

Նոր Օրլեանի ոստիկանությունը հայտնել է 10 վիրավորների մասին քաղաքում վաղ առավոտյան կատարված հրաձգության հետեւանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հիմնական մայրուղու վրա՝ Կանալ սթրիթում, որը պայմանականորեն կիսում է քաղաքը ֆրանսիական եւ ամերիկյան մասերի:

Տեղի ոստիկանապետ Շոն Ֆերգյուսոնը պատմել է, որ երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նրա խոսքով՝ փաստի առթիվ ձերբակալվել է մեկ մարդ:

Ֆերգյուսոնը նաեւ տեղեկացրել է, որ հրաձգության հետեւանքով տուժածները տեղափոխվել են երկու տարբեր հիվանդանոցներ: Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Օրլեան  


Վերնագիրի այլ պիտակները