Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետի հրաժարականը

22:05   01 Դեկտեմբեր 2019    334

Իրաքի խորհրդարանը բավարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Корреспондент-ը:

«Ես խորհրդարանին եմ ներկայացնում պաշտոնական հրաժարականը, որպեսզի խորհրդարանը կարողանա դիտարկել նոր թեկնածությունները»,- ասվում է Մահիդիի դիմումի մեջ:

Վերջինս հրաժարական տալու մասին հայտարարել էր նախօրեին՝ երկրում շուրջ երկու ամիս տիրող հակակառավարական ցույցերի և անկարգությունների ֆոնին: Ուրբաթ հայտնի էր դարձել, Իրաքում մեկ օրում տեղի ունեցած բախումների հետևանքով 40 մարդ էր զոհվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները