Ջոնսոնն ու Թրամփը կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին. Սպիտակ տուն

22:22   01 Դեկտեմբեր 2019    429

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել են միմյանց հետ եւ սպասում են այս շաբաթ կայանալիք իրենց հանդիպմանը, գրում է Independent-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջուդ Դիրին:

Դիրի խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահը, որը ցավակցել է Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, կմասնակցի երեքշաբթի Բուքինհեմյան պալատում կայանալիք ընդունելությանը նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին համաշխարհային առաջնորդներին միանալը Մեծ Բրիտանիայի Ուոթֆորդ քաղաքում:

Հայտնի է, որ ավելի վաղ Ջոնսոնը նախազգուշացրել է Թրամփին չմիջամտել երկրում ընտրական գործընթացներին, երբ ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել միություն կազմել Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջեի հետ:

Այդ կապակցությամբ Թրամփի վարչակազմում հայտարարել են, որ նախագահը լավ տեղեկացված է ուրիշ երկրների ընտրություններին չմիջամտելուկարեւորության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները