National Interest-ը կազմել է «խորհրդային ժամանակաշրջանի ամենատարօրինակ ինքնաձիգների ցանկը

22:35   01 Դեկտեմբեր 2019    273

National Interest պարբերականը պատմել է խորհրդային ժամանակաշրջանի արտասովոր ինքնաձիգների փորձարարական նմուշների մասին, որոնք այդպես էլ չեն շահագործվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականում նշել են ՏԿԲ-011-ը եւ ՏԿԲ-022-ը, որոնք նման են «այլմոլորակայինների մասին ֆիլմերում» ներկայացված զենքերին: Դրանք ստեղծվել են բուլփափ սխեմայով, որը ենթադրում է հարվածային մեխանիզմի տեղադրում զենքի ետնամասում:

Ինչպես նշել են փորձագետները, զենքի այդպիսի դասավորությունը թույլ է տալիս խնայել տարածություն, սակայն կարող է խնդիրներ ստեղծել չափազանց երկար կամ կարճ ձեռքեր ունեցող հրաձիգների համար:

Մյուս «տարօրինակ» զենքը, ըստ պարբերականի, ՏԿԲ-0146 ինքնաձիգն է: Հոդվածի հեղինակները զարմացել են դրա կրակոցների արագությունից. ավտոմատ ռեժիմում զենքն արձակել է շուրջ երկու հազար կրակոց: Արդյունքում, այդ մոդելն այդպես էլ չի շահագործվել ռազմամթերքի զափազանց մեծ ծախսի պատճառով:

Փորձագետները նաեւ նշել են ՌԿԲ-059 տեսակը: Բուլփափի սխեմայով մշակված այդ զենքն ունի երեք փող: Այդկերպ այն ստեղծողները ցանկացել են մեծացնել հրաձգության ծավալները: Ավտոմատի յուրաքանչյուր փողն ուներ փամփուշտներ ստանալու առանձին հատված:

Որպես վերջաբան՝ հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ չնայած վերոնշյալ նմուշներն այդպես էլ չեն շահագործվել՝ դրանք փորձարկումների հարթակ են դարձել եւ օգնել են խորհրդային շրջանի մասնագետներին ընդլայնել իրենց հնարավորությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: National-Interest  


Վերնագիրի այլ պիտակները