Պետերբուրգում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքը

22:49   01 Դեկտեմբեր 2019    342

Սանկտ Պետերբուրգի երկնքում արտասովոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում:

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն, ներկա պահին օդանավակայանի վերևում մոտ 10 ինքնաթիռ է սպասում իջնելու իր հերթին:

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ օդակայանի թռիչքուղիներից մեկում մեծ թվով ձնամաքրման աշխատանքներ իրականացնող տեխնիկա է մնացել կանգնած: Ինքնաթիռների՝ վայրէջք կատարելու հետ կապված խնդիրները, հավանաբար, պայամանվորված են ձյան առատ տեղումներով, որոնք այսօր չեն դադարում Սանկտ Պետերբուրգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները