Լավրովը գնահատել է Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը

22:51   01 Դեկտեմբեր 2019    408

Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը Փարիզում կարևոր է հասկանալու համար, թե ինչում է Կիևը տեսնում Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:

Լավրովն ընդգծել է, որ հանդիպումը պաշտոնական չի լինի, քանի որ տեղի կունենա մեկ այլ միջոցառման շրջանակներում, բայց շփումը, նրա կարծիքով, օգտակար կլինի:

Լավրովի խոսքով՝ «անիմաստ է գուշակել», թե արդյոք այդ հանդիպումը լիարժեք ձևաչափով կանցնի, թե ոչ:

«Մենք չէ, որ կրճատել ենք երկկողմ հարաբերությունները, դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ եթե ուկրաինական կողմը շահագրգռված է դրանց վերականգնմամբ, դա չի ուշանա:

Հիշեցնենք, որ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա Փարիզում` դեկտեմբերի 9-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները