ՌԴ-ում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը

22:58   30 Նոյեմբեր 2019    460

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական եկեղեցու տարածքում:

Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է փաստաթուղթը, որը հայտնվել է Южная служба новостей պարբերականի ձեռքի տակ:

Փաստաթղթում գրված է, որ հայկական եկեղեցու վերակացուն, ի պատասխան Արմավիրի փոխքաղաքապետի նամակին, տեղեկացնում է իրականացված ապամոնտաժման մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը:

Միջադեպին արձագանքել էր նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հետևում են այս իրավիճակի զարգացումներին, և իրավապահները քննում են դեպքի հանգամանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստսն    


Վերնագիրի այլ պիտակները