Չինաստանում ներդրվել է դեմքի սքանավորման համակարգը սիմ-քարտ գնելու դեպքում

09:03   02 Դեկտեմբեր 2019    181

Այսուհետ Չինաստանում սիմ-քարտի գնորդների դեմքերը պարտադիր կարգով կսքանավորվեն:

Հեռուստաալիքը նշում է, որ երկրի իշխանությունների կողմից այդ քայլը ձեռնարկվել է պետության ներսում Համացանցի հարյուր միլիոնավոր օգտատերերի անձը հաստատելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ նորամուծության մասին հայտարարվել էր դեռեւս սեպտեմբերին, սակայն պաշտոնապես այն ուժի մեջ է մտել միայն վերջին օրերին:

Համաձայն ՉԺՀ-ի կառավարության հայտարարության՝ այդ քայլով նրանք փորձում են պաշտպանել կիբերտարածությունում քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Չինաստանն արդեն կիրառում է սքանավորման մեթոդը իր քաղաքացիներին հետեւելու համար եւ այդօրինակ տեխնոլոգիաների առաջնորդն է, սակայն վերջին տարիներին դրա խստացումը թեժ բանավեճերի առիթ է դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները