ԱՄՆ-ը չպետք է պարտադրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սեփական արտադրության զինամթերք

09:45   02 Դեկտեմբեր 2019    217

Միացյալ Նահանգները չպետք է պարտադրեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին ամերիկյան արտադրության զինամթերք ատլանտյան համերաշխության պատրվակով:

Դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին այդ կարծիքն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր կիրակի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության մասին) Վաշինգտոնի ճնշման ներքո վերածվի «F-35 հոդվածի», որը կպարտադրեր ՆԱՏՕ-ի երկրներին ձեռք բերել ամերիկյան զինամթերք»,-ընդգծել է նախարարը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է ստեղծի ռազմական գործիքներ, որոնք կհամապատասխանեն դրա տնտեսական եւ քաղաքական հզորությանը: «ՆԱՏՕ-ն երբեք չի դառնա մեր ինքնիշխանության գործիքը, այն պետք է կառուցեն հենց եվրոպացիները,-պարզաբանել է Պարլին:-Ինքնիշխան Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն պետք է փոխադարձաբար ամրապնդեն միմյանց»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները