Դեկտեմբերի 2-ը Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է

09:25   02 Դեկտեմբեր 2019    253

Ամեն տարի Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է մարդկանց թրաֆիքինգի եւ կավատության դեմ պայքարի կոնվենցիան։

Ստրկության դեմ պայքարն աշխարհում տարվում է դրա ծագման օրից։ Սակայն համաշխարհային պատմության մեջ կան ամոթալի էջեր, երբ ստրկությունը ոչ միայն ծաղկում, այլեւ խրախուսվում էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եվ նույնիսկ ներկայում, մեր ժամանակակից դարաշրջանում, չնայած որ ստրկությունը արգելված է ամբողջ աշխարհում, այն դեռեւս գոյություն ունի, եւ դրա հիմքում, ինչպես հազար տարի առաջ, մարդու հանդեպ մարդու խտրականությունն է։

Պարտադրված աշխատանքը, սեռական շահագործումը, ռազմական գերությունը, ընտանեկան ստրկությունը, ստպողաբար ամուսնությունը, հարսնացուների վաճառքը, այրիների ժառանգաբար փոխանցումը, երեխաների ներգրավումը եւ օգտագործումը ռազմական հակամարտություններում, մարդկանց առեւտուրը եւ այլն ժամանակակից ստրկության ձեւեր են, որոնց արմատախիլ անելը այս Օրվա գլխավոր նպատակն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները