Տեխասում թեթևշարժիչային ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

10:00   02 Դեկտեմբեր 2019    235

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի միջազգային օդանավակայանից ոչ հեռու թեթևշարժիչային ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ Հյուսթոնից Սան Անտոնիո ուղևորվող ինքնաթիռը ճանապարհին շարժիչի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Օդաչուն փորձել է ինքնաթիռը կանգնեցնել Սան Անտոնիոյի օդանավակայանում, սակայն փորձերն անհաջող են եղել, և ինքնաթիռն ընկել է թռիչքուղուց գրեթե 140 մետր հեռավորության վրա:

Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության ղեկավար Չարլի Հուդի խոսքով՝ ինքնաթիռում գտնվող երեք մարդիկ մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տեխաս  


Վերնագիրի այլ պիտակները