ԱՄՆ էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել

10:09   02 Դեկտեմբեր 2019    235

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին դեկտեմբերի 1-ին ավարտել է իր աշխատանքը գերատեսչությունում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նախարարը հաղորդել է Twitter-ում:

«Ինձ համար նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որպես նախարար ծառայելը մեծ պատիվ և արտոնություն էր: Շնորհակալություն կնոջս, երեխաներիս և ամերիկացի ժողովրդին, որ ինձ թույլ են տվել ծառայել»,- հայտնել է Փերին:

Փերիի հրաժարականի մասին Թրամփը հայտարարել էր նախարարների կաբինետի՝ հոկտեմբերին կայացած նիստում։ Դրանից հետո նախագահը հայտարարել է, որ էներգետիկայի փոխնախարար Դեն Բրույետը կգլխավորի գերատեսչությունը, գրում է The Hill պարբերականը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել էներգետիկայի նախարար Ռիկ Փերիին՝ իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»,- հայտնել էր Թրամփը և հավելել. «Նա նաև իմ ընկերն է: Միաժամանակ ուրախ եմ էներգետիկայի նոր նախարարի պաշտոնում առաջադրել նախարարի տեղակալ Դեն Բրույետին, որը հիանալի փորձ ունի այս ոլորտում»:

Փերին Էներգետիկայի նախարարությանը միացել էր 2017 թվականի մարտին՝ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները