Թունիսում զբոսաշրջային ավտոբուսի վթարի զոհն է դարձել 26 մարդ

10:24   02 Դեկտեմբեր 2019    208

Թունիսի հյուսիս-արևմուտքում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Զոհվել է 26 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Mosaїque FM ռադիոկայանը։

Նշվում է, որ ճանապարհի վտանգավոր հատվածում՝ շրջադարձ կատարելիս, վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է առուն և շրջվել։ Ավտոբուսն ուղևորվում էր Այն-Դրահամ քաղաք։

Ավտոբուսում եղել է 43 մարդ, այդ թվում վարորդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները