Վրաստանը լքելու որոշումը սխալ էր․ Սաակաշվիլի

10:31   02 Դեկտեմբեր 2019    190

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ 2013 թվականին հայրենիքը լքելու որոշումը սխալ էր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է Mtavari վրացական հեռուստաալիքի եթերում։

Քաղաքական գործիչը նշել է, որ բանտարկման վախ չկար, ինքը հեռացել է, որովհետև հոգնել էր, և «մարդիկ էին իրենից հոգնել»։ «Սակայն հայրենիքը լքելը վատագույն լուծումն էր»,-ասել է նախկին նախագահը։

Սաակաշվիլին երկիրը ղեկավարել է 2008 թվականից։ Վրաստանը լքելուց հետո ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն և 2015 թվականի մայիսին նշանակվել Օդեսայի նահանգապետի պաշտոնում, որը լքել է 2016-ի նոյեմբերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները