Իրաքում ցուցարարները կրկին հրկիզել են Իրանի հյուպատոսարանը

10:39   02 Դեկտեմբեր 2019    210

Իրաքի Նաջաֆ քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները կրկին հրկիզել են Իրանի հյուպատոսարանը։

Բաղդադում և հիմնականում շիաներով բնակեցված հարավում շարունակվում են բողոքի ակցիաները՝ աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիային վերջ դնելու և սոցիալական ծառայությունները բարելավելու պահանջով։

Ցույցերը չեն հանդարտվել նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի կառավարության հրաժարականի մասին։ Բազմաթիվ իրաքցիներ կարծում են, որ Իրանն աջակցել է Մահդիի կառավարությանը։ Նախորդ հրկիզումը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները