Ֆրանսիայում դեմ են ամերիկյան զենքի պարտադիր գնման սկզբունքին

11:02   02 Դեկտեմբեր 2019    217

ԱՄՆ-ն չպետք է իր դաշնակիցներին ՆԱՏՕ-ում պարտադրի իր արտադրած սպառազինությունները ատլանտյան համախոհության անվան տակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Պնախարար Ֆլորենս Պարլին։ Այս մասին հայտնում է Journal du Dimanche-ը։

«Չպետք է թույլ տալ, որպեսզի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ կապված ատլանտյան համախոհության հետ, չվերածվի Ֆ-35-ի հոդվածի, որով ամերիկյան սպառազինությունների գնումը վերածվում է պարտադրանքի»,- ասել է նախարար Պարլին, հավելելով, որ Եվրոպային հարկ է ստեղծել սեփական ռազմական գործիքները, որոնք կհամապատասխանեին վերջինիս քաղաքական եւ տնտեսական հզորություններին, քանի որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը երբեք չի լինի Եվրոպայի Միության սուվերենիտետի համար անհրաժեշտ գործիք։ Ֆրանսիայի ռազմական նախարարը նաեւ կարծում է, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ սուվերենիտետները պետք է լրացնեն մեկմեկու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները