Էրդողանը Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ քննարկել է սիրիացի փախստականների հարցը

11:10   02 Դեկտեմբեր 2019    334

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆոն դեր Լյայենի նախաձեռնությամբ՝ նրա պաշտոնավարման առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին:

Կողմերը քննարկել են սիրիացի փախստականների վերադարձի հարցը Թուրքիայի կողմից ստեղծված «անվտանգության գոտու» տարածք:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ԵՄ համաձայնագրի շրջանակում սիրիացի փախստականներին տրամադրված օգնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Ուրսուլա-ֆոն  


Վերնագիրի այլ պիտակները