Հայաստանի վարչապետին հասկանալը շատ դժվար է. Լեյլա Աբդուլլաևա

13:54   30 Նոյեմբեր 2019    92

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի ռազմավարական շահերի հետ, որոնք նրա կողմից հնչեցվել են՝ Ազգային անվտանգության ռազմավարությանն ուղղված նիստում ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աբդուլլաևայի խոսքով, սովորաբար, Հայաստանի վարչապետին հասկանալը շատ դժվար է:

«Անկասկած, Փաշինյանի խոսքերը նախատեսված են ներքին լսարանի համար: Հետաքրքիր է, որ ռազմավարության մասին է խոսում Փաշինյանը, երբ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, և ցանկացած պահի կա լարվածության աճի ռիսկ:

Եթե Հայաստանի ռազմավարական ոլորտում ներառված են վնաս հասցնել բանակցային գործընթացին, ապա Հայաստանի ղեկավարությունը պետք է բացահայտ հայտարարի այդ մասին, որպեսզի միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ, համապատասխան եզրակացություններ անի: Անկախ այն բանից, թե ինչ է ասում Հայաստանի ղեկավարությունը, հակամարտության կարգավորման հետ կապված դիրքորոշումը, որն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, մյուս կազմակերպությունների բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, կայանում է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման, ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձնելու մեջ», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼեյլաԱբդուլլաևա  


Վերնագիրի այլ պիտակները