Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է, որ սկսում է բողոքի ակցիաներ անցկացնել երկրի տարբեր շրջաններում

11:44   02 Դեկտեմբեր 2019    218

Վրաստանում ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանի միացյալ ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել երկրի տարբեր շրջաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Նշվում է, որ ակցիաները կսկսվեն այս շաբաթ Քութաիսի քաղաքից:

Վաշաձեի խոսքով՝ մինչև երկրի շրջաններում ակցիաների սկսվելը, իրենք ցուցարարների հետ ևս մեկ անգամ կփորձեն պիկետի ենթարկել խորհրդարանը:

Ավելի վաղ վրացական ոստիկանությունը հատուկ գործողություն էր անցկացրել խորհրդարանի մոտ, որպեսզի հեռացնի ցուցարարներին մուտքերի մոտից: Վրացական ոստիկանության հատուկջոկատայինները ջրցան մեքենա էին օգտագործել, որի շնորհիվ բացել էին խորհրդարանի բոլոր մուտքերն ու խորհրդարանին կից փողոցները փակել ավտոբուսներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր 3 տուժածի և 28 բերման ենթարկվածի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները