Սպիտակ տունը չի մասնակցի Թրամփի պաշտոնանկության հարցով լսումներին. Politico

11:51   02 Դեկտեմբեր 2019    229

Սպիտակ տունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դատական գործերով հանձնաժողովին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 4-ին չի մասնակցի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցով լսումներին, հաղորդում է Politico պարբերականը:

Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի Դատական գործերով հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեկտեմբերի 4-ին հրավիրել էր պաշտոնանկության հարցով լսումների և խնդրել էր դեկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով մինչև 18:00-ը, արձագանքել իր հրավերին: Նա նաև խնդրել էր Թրամփին կողմնորոշվել հանձնաժողովում իրեն ներկայացնող իրավաբանի հարցում:

Ավելի ուշ հանձնաժողովը Թրամփին հայտնել էր մինչև դեկտեմբերի 6-ը պատասխանել լսումներին նրա փաստաբանի մասնակցության վերաբերյալ հարցին, ընդ որում՝ լսումների օրը չի փոխվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները