Նախագահը հայտնել է, որ Անդրադրիատիկ գազատարի նախագիծն իրականացվել է ավելի քան 90 տոկոսով

20:48   30 Նոյեմբեր 2019    437

«Հարավային գազային միջանցք» նախագծի վերջին բաղադրիչը հանդիսացող Անդրադրիատիկ գազատարի ծրագիրը, որը նախատեսված է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու համար, իրագործվել է ավելի քան 90 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով գազատարի (TANAP) ցամաքային հատվածի գործարկման արարողությանը:

«Հարավային գազային միջանցքը» խոշորածավալ նախագիծ է, որի ընդհանուր արժեքը կազմում է 35 մլրդ դոլար: Այն կազմված է 4 ծրագրից, որոնցից երեքը, այդ թվում և այսօր գործարկվող TANAP գազատարը, արդեն իրականացվել են: Գազամուղի մնացած հատվածը ևս արդեն իրագործվել է ավելի քան 90 տոկոսով:

Ալիևը հույս է հայտնել, որ Եվրոպայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծի շուրջ տարվող աշխատանքները ժամանակին կավարտվեն:

«Հարավային գազային միջանցքը» ձգվելու է 3500 կմ տարածությամբ՝ Բաքվից մինչև Իտալիայի հյուսիսային շրջան՝ անցնելով Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   TANAP  


Վերնագիրի այլ պիտակները