ԴԱԻՇ ավելի քան 100 անդամ հանձնվել է Աֆղանստանի իշխանություններին

12:00   02 Դեկտեմբեր 2019    316

Դեկտեմբերի 1-ին Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 113 անդամ հանձնվել է կառավարությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Աֆղանստանի ազգային բանակի 201-րդ կորպուսի հայտարարության մեջ ասված է, որ հանձնվածներից 49-ն ԴԱԻՇ-ի զինյալներ են, 21-ը՝ կին, 43-ը՝ երեխա:

Զինվորականները նշել են նաև, որ հանձնվողները կառավարությանն են հանձնել 35 միավոր զենք:

ԴԱԻՇ -ի տասնյակ անդամներ իրենց ընտանիքների հետ Նանգարհար նահանգի տարբեր շրջաններում էին ապրում սկսած 2014 թվականից, երբ ԴԱԻՇ -ը հայտարարեց Աֆղանստանում իր ներկայության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները