Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են «Իրանի կողմից սպառնալիքի» հարցը

12:15   02 Դեկտեմբեր 2019    289

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ քննարկել է «Իրանի կողմից սպառնալիքի» և այլ կարևոր հարցեր, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Առաջնորդները քննարկել են Իրանի կողմից սպառնալիքի հարցը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ կարևոր հարցեր»,- ասված է Սպիտան տան տարածած հաղորդագրության մեջ:

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վատթարացել են անցյալ տարվանից, երբ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային գործարքից և կրկին պատժամիջոցներ սահմանեց այդ երկրի նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները