Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը

12:22   02 Դեկտեմբեր 2019    172

Իրանում մեկնարկել է 2020 թվականի փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը, հայտնում է Hayatsk.info-ն՝ IRNA լրատվական գործակալությանը հղումով:

Ըստ Al Arabiya-ի՝ կայանալիք խորհրդարանական ընտրությունները ցույց կտան՝ ինչ հեղինակություն է վայելում նախագահ Հասան Ռոհանիի իշխանական ճամբարը:

Խորհրդարանի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Հայտնի է, որ նա խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 12 տարի:

Ընտրությունները կայանալու են փետրվարի 21-ին: Նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի մայիսին:

Աղբյուրը նաև հիշեցնում է վառելիքի թանկացմամբ պայմանավորված՝ երկրում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաների մասին: Թեև Իրանը ցույցերի հետևանքով զոհերի վերաբերյալ պաշտոնական թվեր չի հրապարակել, սակայն հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 161 մարդ:

Իրանցի օրենսդիրներից մեկի խոսքով՝ ձերբակալվածները 7000-ից ավելի են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները