«Ֆուկուսիմա-1»-ից հալված միջուկային վառելիքի դուրսբերումը կսկսվի 2021 թվականին

12:33   02 Դեկտեմբեր 2019    236

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում առաջարկել Է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքների վերացման նոր ճանապարհային քարտեզ, վթար, որը տեղի ունեցավ 2011 թվականին հուժկու երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում Է, աշխատանքները կսկսվեն երկրորդ Էներգաբլոկից, որը համարվում Է «առավել խնդրահարույցը»: Բոլոր վեց Էներգաբլոկներից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերումը պլանավորվում Է ավարտել մինչեւ 2031 թվականի վերջը: Նաեւ Ճապոնիայի նախարարությունը հանդես Է եկել վառելիքի դուրսբերման աշխատանքների սկսվելուց առաջ նմուշներ վերցնելու համար ռոբոտներ օգտագործելու օգտին:

Շահագործումից ատոմակայանը լիովին դուրս բերելու հաշվարկային ժամկետը, ըստ NHK-ի, մնացել Է անփոփոխ. Ճապոնիայի իշխանությունները մտադիր են աշխատանքներն ավարտել 2041 – 2051 թվականներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆուկուսիմա-1  


Վերնագիրի այլ պիտակները