Կանադայում 40 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է գրանցվել

12:44   02 Դեկտեմբեր 2019    217

CTV-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել խոշոր ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա:

Ըստ ոստիկանության տվյալների՝ մայրուղում բախվել է մոտ 40 մեքենա: 16 վիրավորներից 3-ը ծանր վիճակում են: Վթարի մասնակիցները ցրտի պատճառով տեղափոխվել են սոցիալական կենտրոններ։

Մայրուղում տեղի ունեցած վթարի պատճառով երթևեկությունը մասամբ արգելափակված է:

Նշվում է, որ վթարի պատճառը տեղումնառատ եղանակն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադայ  


Վերնագիրի այլ պիտակները