Այնտեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարության հետ ու ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև Ղարաբաղյան հակամարտությունը։
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կողմերին օժանդակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին է դասվում և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասվում է այցի կապակցության ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Ռուսական կողմը պնդում է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, կողմերի միջև երկխոսության միջոցով։ Իսկ Մոսկվան, ըստ հաղորդագրության, պատրաստվում է դրան օժանդակել ոչ միայն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, այլև որպես Ադրբեջանի ու Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող պետություն։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Լավրով
Բաքու
Ղարաբաղ