Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 2-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: «Նման մշտական օբյեկտի ստեղծումը շատ կարեւոր Է անվտանգության ապահովման տեսակետից,-ասել Է նա:-Ցանկալի կլիներ արագորեն ձեռնամուխ լինել դրա սարքավորմանը»:
Կղզու գնման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Տոկիոյի մասնավոր մի ընկերության հետ, որն այնտեղ հողերի սեփականատեր Է:
Օդուժի վարժանքները, որոնց ընթացքում ինքնաթիռների վերթիռներ եւ վայրԷջքներ են փորձարկվում ավիակիրների տախտակամածին, ուղեկցվում են մեծ աղմուկով եւ Ճապոնիայում մշտապես առաջ են բերում բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների բողոքները: Դրա պատճառով դրանք տեղափոխվել Էին գրեթե անմարդաբնակ Իվոձիմա հեռավոր կղզի: Սակայն այն չափազանց հեռու Է Տոկիոյից՝ ավելի քան 1200 կիլոմետր:
Արդյունքում դեռ 2011 թվականին երկու երկրների զինվորականները որոշել Էին ուսումնասիրել նման վարժանքների համար Մագե կղզում զինափորձարան տեղակայելու հարցը: Այն գտնվում Է Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւելքում ԱՄՆ-ի ծովային հետեւակի «Իվակունի» ավիաբազայից ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա, ուր այժմ տեղափոխվել Է ամերիկյան տախտակամածային օդուժի շուրջ 60 ինքնաթիռ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ