ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական բանակցությունները դադարեցվել են Հոնկոնգի մասին օրենքի պատճառով

12:59   02 Դեկտեմբեր 2019    227

Ամերիկա-չինական առևտրական համաձայնության հասնելու շուրջ բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից Հոնկոնգում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին օրենքի ընդունման պատճառով:

Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները Վաշինգտոնի վարչակազմում:

Նրանց խոսքով՝ համաձայնության հասնելու շուրջ կոնսուլտացիաներն այս պահին «դադարեցված են Հոնկոնգի մասին օրենքի պատճառով», ժամանակ Է անհրաժեշտ, «որպեսզի (ՉԺՀ-ի նախագահ) Սի Ցզինպինի ներքին քաղաքականությունը հանդարտվի»:

Բացի դրանից, նշում Է պորտալը, առայժմ չլուծված են մնում մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի՝ ավելի վաղ սամանված մաքսատուրքերի չեղարկմանը, առևտրական համաձայնությունների կատարման ապահովման մեխանիզմին, ինչպես նաև ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնման՝ Պեկինի երաշխիքներին:

Կառավարությունում Axios-ի աղբյուրները կարծում են, որ համաձայնագիրն ի վերջո կստորագրվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները