Թրամփին բարկացրել է Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին արած նոր արտահայտությունը

15:40   02 Դեկտեմբեր 2019    136

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է ընդունել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ էմանուել Մակրոնի՝ «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին» արած հայտարարությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երեք պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում: Նրանք պատմել են, որ երբ Թրամփն իմացել է Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ Մակրոնի արած նոր արտահայտության մասին, զայրացել է:

«Նա արդեն վաղուց է բարկացած Մակրոնի վրա»,- խոստովանել են որոշ աղբյուրներ:

Սակայն կա նաև ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի խոսքերի վերաբերյալ Թրամփի արձագանքի մեկ այլ մեկնաբանություն: Պաշտոնյաներից մեկի կարծիքով, Մակրոնը Թրամփին դաշինքի ավելի դրական գնահատականի է դրդել: Այն հեգնական ազդեցություն կարող է ունենալ և հակասել Ֆրանսիայի նախագահի խոսքերին:

Մինչ այդ Մակրոնն ասել էր, որ ՆԱՏՕ-ն գտնվում է կոմատոզ վիճակում: Ավելի ուշ նա նաև խոստովանել է, որ իր արած արտահայտությունը թմբիրից դուրս գալու դրական ազդանշան է համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները