Մալայզիայի նախկին թագավորի նախկին կինը պատմել է որդու հասցեին ստացված մահվան սպառնալիքի մասին

13:54   02 Դեկտեմբեր 2019    163

Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի նախկին կինը՝ Օքսանա Վոյևոդինան պատմել է իր նորածին որդու հասցեին ստացած մահացու սպառնալիքի մասին:

Նշվում է, որ անհայտ կինը հոկտեմբերին նրա հոր հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել, որում ասել է, որ Վոյևոդինայի և Մուհամադ V-ի որդուն կարող է մահացու վտանգ սպառնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կնոջ հետ հանդիպել է Միսս Մոսկվայի ընկերուհին: Զրույցի ընթացքում անհայտ կինը հայտարարել է, որ վտանգը կանխել կարելի է, եթե Վոյևոդինան հետ կանչի նախկին ամուսնու դեմ ներկայացված ալիմենտների պահանջի հայցը, ինչպես նաև դադարի մեկնաբանություններ տալ ԶԼՄ-ներին:

Դրանից հետո Մուհամադ V-ի կինը ոստիկանություն հայտարարություն է տվել, իսկ ինքն ստիպված է եղել մեկնել Մոսկվայից և թաքնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները