Կինը դիմակազերծել է անհավատարիմ ամուսնուն՝ ռեստորանային քննադատի պատահական լուսանկարի շնորհիվ

13:46   02 Դեկտեմբեր 2019    181

Washington Post-ի ընթերցողներից մեկի խոսքերով, նա կարողացել է բացահայտել ամուսնու դավաճանությունը այն բանից հետո, երբ ռեստորանային քննադատը պատահաբար լուսանկարել է նրան իր սիրուհու հետ ընթրելիս՝ հոդվածի համար նյութեր նախապատրաստելու ժամանակ:

Այնուհետև նա հրապարակել է այդ լուսանկարներն իր հոդվածում: Ըստ www.usa.one-ի, կինն այդ մասին տեղեկացրել է լրագրող Թոմ Սիթսեմին, որն այդ պարբերականում աշխատում էր արդեն 19 տարի, ընթերցողների հետ իր ամենշաբաթյա զրույցի ընթացքում «Հարցեր և պատասխաններ» սյունակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թոմ, ձեր վերջին հոդվածն ուղեկցվում էր իմ ամուսնու լուսանկարով, որը ճաշում էր մի կնոջ հետ, որն ակնհայտորեն ես չէի:- գրել է անանուն մնալ ցանկացող կինը:- Հենց ես ցույց տվեցի «ապացույցները», նա խոստովանեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ դավաճանում է ինձ:

Մտածեցի, որ գուցե ցանկանաք իմանալ, որ դարձել եք մեր ընտանեկան դրամայի մասնակիցը: Այս Գոհաբանության օրը ես շնորհակալ եմ ձեզ, որ օգնեցիք բացահայտելու խաբեբային»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները