Լվովում տղամարդը հարվածել է փողոցով անցնող պատահական կանանց, նրան ձերբակալել են. VIDEO

14:26   02 Դեկտեմբեր 2019    145

Ուկրաինայի Լվովի մարզում ոստիկանությունը ձերբակալել է փողոցով անցնող պատահական կանանց հարվածած տղամարդուն:

Հերթական հարձակումից հետո, մինչև ոստիկանության ժամանելը, տղամարդուն ականատեսներն են կանգնեցրել, հայտնում է korrespondent.net-ը` հղում տալով մարզային ոստիկանության մամուլի ծառայության հայտարարությանը:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երիտասարդը հարվածում է իրեն հանդիպակաց եկող կնոջ դեմքին: Մի քանի րոպե անց ականատեսները ոստիկանություն են կանչել, իսկ իրավապահները ձերբակալել են տղամարդուն:

Ինչպես պարզ է դարձել, կինը անադեկվատ տղամարդու միակ զոհը չէ: Տեղեկություններ կան տղամարդու կողմից ծեծված մի քանի այլ կանանց մասին ևս: Նրանք բոլորը դիմել են բուժհաստատություններ` համապատասխան բուժօգնություն ստանալու:

Այժմ գործով զբաղվում են քննիչները:

«Լվովի 25-ամյա քաղաքացու մոտ հարբածության նշաններ են եղել, վերջինս չի կարողացել բացատրել իր գործողությունները: Նրան տարել են ոստիկանական բաժին, որտեղ վերջինս շարունակել է իրեն ոչ ադեկվատ պահել»,- ասվում է հայտարության մեջ:

Արդյունքում տղամարդուն տեղափոխել են հատուկ բժշկական հաստատություն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները